
Աշխարհի ամենածեր կատուն 30 տարեկան է

Շիկակարմիր Rubble կատուն Մեծ Բրիտանիայից, որը համարվում է աշխարհում այժմ ապրողներից ամենածերը, նշել է երեսնամյակը: Այս մասին հայտնել է Daily Mail հրատարակությունը:
Կատվի տիրուհին՝ Միշել Ֆոսթերը, սանից չի բաժանվել այն ժամանակվանից ի վեր, ինչ քսանամյակին իրեն նվիրել են ձագին: Նա իր սիրեցյալի երկարակեցությունը բացատրում է այն հանգամանքով, որ նա ինքը երեխաներ չի ունեցել, ուստի ամբողջ ուշադրությունը նվիրել է կատվին: Ֆոսթերը հավելել է, թե չէր ցանկանա ռեկորդը պաշտոնապես գրանցել, քանի որ չի ցանկանում, որի իր կատուն հանրաճանաչ դառնա եւ հուզվի մշտական նկարահանումներից:
«Նա հաճելի կատու է, բայց ծեր հասակում փոքր-ինչ գռմռան է դարձել եւ այնքան էլ չի սիրում ուշադրության կենտրոնում լինել»,- խոստովանել է տիրուհին: Հավելենք, որ երբեւէ ապրած կատուներից ամենածերը Քրիմ Փաֆն է: Նա ապրել է 38 տարի եւ սատկել է 2005 թվականի օգոստոսին: