Հարի Քեյնը երկարաձգեց պայմանագիրը «Տոտենհեմի» հետ
Ամառային գլխավոր նորությունը «Տոտենհեմի» երկրպագուների համար:
«Տոտենհեմը» հայտարարեց Հարի Քեյնի հետ պայմանագրի երկարաձգման մասին:
Անգլիացի հարձակվողի նոր պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականը: Քեյնի աշխատավարձն ավելացել է երկու անգամ. շաբաթական 100 հազար ֆունտը դարձել է 200 հազար: Հիմա, հաշվի առնելով նաև բոնուսները, Հարին տարեկան կվաստակի 15 մլն ֆունտ:
Նախորդ մրցաշրջանում «Տոտենհեմը» գրավեց 3-րդ տեղն Անգլիայի առաջնությունում և դուրս եկավ Գավաթի կիսաեզրափակիչ, որտեղ պարտվեց «Մանչեսթեր Յունայթեդին» (1:2): Քեյնը 2017-18թթ. մրցաշրջանում դարձավ 30 գոլի հեղինակ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը