Քննարկվում է մարզերում բժիշկների թափուր հաստիքները լրացնելու նոր նախագիծ

Հանրապետության տարբեր համայնքներում բժիշկների թափուր հաստիքները լրացնելուն առնչվող հարցեր են քննարկվել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի և «Դասավանդիր, Հայաստան» կրթական հիմնադրամի ներկայացուցիչների հանդիպման ընթացքում:

Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, hիմնադրամի հիմնադիր և ղեկավար Լարիսա Հովհաննիսյանը ներկայացրել է իրենց կողմից իրականացվող ծրագիրը՝ ուղղված համայնքային դպրոցներում մասնագետների բացի լրացմանը: Սա իրականացվում է ուսուցիչների վերապատրաստման, մարզերում նրանց կեցության հարցերի լուծման միջոցով, որպեսզի վերջիններս շահագրգռված լինեն աշխատել համայնքներում:

Նախարարի հետ քննարկվել է նման մոդելով ծրագրի ներդրումը նաև առողջապահության ոլորտում ՝ այսպիսով մարզեր ուղարկելու վերապատրաստված կադրերի, որոնք կհամալրեն համայնքներում բժիշկ-մասնագետների ամենատարբեր թափուր հաստիքները:

Գործակցության ժամկետերը, մեխանիզմները և աշխարհագրությունը կքննարկվեն ու կհստակեցվեն նաև հետագա հանդիպումների ընթացքում, որոնց շուրջ ձեռք է բերվել պայմանավորվածություն:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930