
«Մենք չենք կարող ևս մեկ տարի անցկացնել առանց ՉԼ հաղթանակի». Մեսսի

«Ռեալի» հաջողությունները զայրացրել են Լեոյին: Mundo Deportivo-ի թարմ համարում տպագրվել է «Բարսելոնայի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսիի հարցազրույցը:
Համարի առաջին էջին հայտնվել են «Կապտանռնագույնների» գլխավոր աստղի խոսքերը հաջորդ մրցաշրջանի պլանների մասին. «Մենք չենք կարող ևս մեկ տարի անցկացնել առանց Չեմպիոնների լիգայի հաղթանակի»:
2017-18թթ. մրցաշրջանում «Բարսելոնան» հաղթեց առաջնությունը և Իսպանիայի գավաթը, բայց դուրս մնաց Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ փուլից:
Պատրաստեց Անի Գաբուզյանը