
«Ռեալը» կարող է գլխավորել Լուիս Ֆելիպե Սկոլարին

Բրազիլիայի հավաքականի նախկին մարզիչ Լուիս Ֆելիպե Սկոլարին կարող է դառնալ «Ռեալի» հաջորդ մարզիչը:
Զինեդին Զիդանի՝ ակումբից հեռանալուց հետո «Ռեալը» մնացել է առանց մարզչի: Ֆրանսիացին «Սերուցքայինների» հետ հաղթեց 3-րդ Չեմպիոնների լիգան անընդմեջ, իսկ հետո որոշեց հեռանալ իր պաշտոնից:
Ըստ AS-ի տեղեկության՝ «Ռեալում» ֆրանսիացուն կարող է փոխարինել բրազիլացի Լուիս Ֆելիպե Սկոլարին: «Մեծ Ֆիլը» նախորդ տարվա նոյեմբերին հեռացավ չինական «Գուանչժոու Էվերգրանդից» և դեռ առանց աշխատանքի է:
Սկոլարին առաջին հերթին՝ հայտնի է Բրազիլիայի հավաքականի (հաղթանակ ԱԱ-2002-ում) և Պորտուգալիայի հետ աշխատանքներով (արծաթ ԵԱ-2004-ում): «Ռեալի» հետ են կապում նաև Ֆերնանդո Իերոյին, Յուրգեն Կլոպին, Մաուրիսիո Պոչետինոյին, Արսեն Վենգերին, Մաուրիցիո Սարիին և մի շարք այլ մասնագետների:
Պատրաստեց Անի Գաբուզյանը