«Թվերը կիմաստազրկեին կառավարության ծրագիրը». տնտեսագետ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Տնտեսագետ, ՀԱԿ վարչության անդամ Վահագն Խաչատրյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշել է, թե միանգամայն նորմալ է, երբ Նիկոլ Փաշինյանի կառավարությունն իր ծրագրում կոնկրետ թվեր չի խոստացել:

«Այնտեղ հիմնական ամբողջ ծրագրի փիլիսոփայությունն է ներկայացվում, հիմնական ուղենիշ ներկայացված է մենաշնորհների, կոռուպցիայի դեմ պայքար, իշխանության և սեփականության կամ բիզնեսի և կառավարության տարանջատում: Այդ ամենը, ինչ ամրագրված է, և´ տնտեսական, և´ քաղաքական ծրագիր է: Ինձ համար դա է ընդունելի: Հանկարծ եթե թվեր դրվեր, ապա ես ինքս իմ դժգոհությունը կհայտնեի, որը կարող էր իմաստազրկել այսօրվա կառավարության ծրագիրը»,- ասել է նա:

Ինչ վերաբերում է Փաշինյանի կառավարության ծրագրի հասցեին ՀՀԿ-ականների քննադատություններին, Խաչատրյանը նշել է. «Իրենց պահվածքը հուշում է, որ արդեն քաղաքական ուժ կոչվելու իրավունքն են կորցնում»»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930