Մասիս Մայիլյանը և Անջեյ Կասպշիկը քննարկել են Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակը

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկը հունիսի 7-ին Ստեփանակերտում կայացած հանդիպման ընթացքում քննարկել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից անցկացվող դիտարկումների կազմակերպմանն առնչվող մի շարք հարցեր։

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության արտգործնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հատուկ ուշադրություն է դարձվել Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակին։ Այս համատեքստում Մասիս Մայիլյանն ընդգծել է, որ լարվածության սրմանն ուղղված Ադրբեջանի մարտավարությունը վերջին շրջանում կիրառվում է ոչ միայն արցախյան, այլև այլ ուղղություններով, ինչը կարող է հանգեցնել տարածաշրջանում իրավիճակի ապակայունացմանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930