«Մենք պատրաստակամ ենք մասնակցել ԸՕ-ի այդ փոփոխություններին». Արփինե Հովհաննիսյան

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել պարոն Մարուքյանին, նա մի շատ կարևոր ճշմարտություն հնչեցրեց. խոսքն արժեք ունի, կշիռ ունի, վերադառնալու հատկություն ունի»,- այսօր Ազգային ժողովում կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը։

Նա նկատեց, որ այսօրվա քննարկումնհերի առանցքում հիմնական նպատակը, որ կարմիր թելի նման անցնում էր կառավարության ծրագրում, Ընտրական օրենսգրքի փոփոխությունն ու արտահերթ ընտրությունների կազմակերպումն էր. «Ուզում եմ Ընտրական օրենսգրքում բարեփոխումներ իրականացնելու վերաբերյալ արտահայտել ՀՀԿ խմբակցության դիրքորոշումը։

Մենք պատրաստակամ ենք մասնակցել այդ փոփոխություններին, աշխատանքներին, ասեմ ավելին, պատրաստ ենք քննարկելու ցանկացած թեմա, քանի որ չկա որևէ թեմա, որի քննարկումը մենք բացառենք։ Բայց ողջամիտ ակնկալիք ունենք, որ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների  քննարկումը և ընդունումը պետք է լինի այն նույն ոճով և սկզբունքով, որով ընդունվել է ներկայիս Ընտրական օրենսգիրքը»։

Տեսանյութեր

Լրահոս