Բաժիններ՝

Սինգապուրում Թրամփի և Կիմ Չեն Ընի հանդիպումը կարող է տևել երկու օր

ԱՄՆ-ի եւ ԿԺԴՀ-ի արաջնորդներ Դոնալդ Թրամփի եւ Կիմ Չեն Ընի բանակցությունները, իրադարձությունների դրական զարգացման դեպքում, կարող են տեւել ոչ թե մեկ, այլ երկու օր: Այդ մասին հայտնել է CNN հեռուստաալիքը՝ հղում անելով աղբյուրների:

Նրանց տվյալներով՝ ամերիկացի պաշտոնյաները պատրաստվել են գագաթնաժողովի երկրորդ օրվան այն դեպքում, եթե ղեկավարները որոշեն շարունակել բանակցությունները:
Սպիտակ տանը չեն մեկնաբանել հեռուստաալիքի տեղեկատվությունը: Ավելի վաղ Թրամփը հայտարարել է, որ, իր կարծիքով, ԿԺԴՀ-ի հետ երկխոսությունը կդառնա «գործընթաց», որը տեղի կունենա ոչ մեկ հանդպման ընթացքում:

Ավելի վաղ ամերիկյան վարչակազմի աղբյուրները, որոնք ծանոթ են երկու երկրների ղեկավարների գագաթնաժողովի նախապատրաստման պլաններին, հայտնել են, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է, որ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընը Սինգապուրում սպասվող իրենց հանդիպման ընթացքում հայտարարի Փհենյանի միջուկային զինաթափման իր հանձնառության մասին:

Նրանց տվյալներով՝ Թրամփի օգնականները, որոնք նրան նախապատրաստում են հանդիպմանը, խորհուրդ են տալիս նախագահին՝ ոչ մի զիջման չգնալ ԿԺԴՀ-ին: Ինչպես հայտնել են աղբյուրները, Թրամփը մտադիր էցանկացած պահի ընդհատել հանդիպումը, եթե նրան թվա, որ այն չի բերի դրական արդյունքի:

Միեւնույն ժամանակ, ինչպես գրում է Bloomberg-ը, ԱՄՆ-ի ղեկավարը չի բացառում, որ կարող է առաջարկել Կիմ Չեն Ընին՝ անցկացնել եւս մեկ գագաթնաժողով, հավանաբար՝ աշնանը՝ Ֆլորիդայի նահանգի իր «Մար ա Լագո» նստավայրում, եթե նրանց հաջողվի ընդհանուր լեզու գտնել:

Սպիտակ տունն ավելի վաղ հայտնել է, որ Սինգապուրում երկու ղեկավարների գագաթնաժողովը կսկսվի հունիսի 12-ին տեղական ժամանակով ժամը 09:00-ին (Երեւանի ժամանակով ժամը 05:00-ին) սինգապուրյան Սենտոսա կղզու Capella հյուրանոցում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս