«Ես հիմա քեզ ուղիղ տեքստով ասում եմ՝ զգույշ եղիր». Արարատ Զուրաբյանը՝ Նիկոլ Փաշինյանին

«Ժամանակին Վանոն Վազգենին նամակ էր գրում, ու ասում էր՝ զգույշ եղիր այս կամ այն բաներից»,- այսօր Ազգային ժողովում կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ պատմեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արարատ Զուրաբյանը։

Նա դիմեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին. «Ես հիմա քեզ ուղիղ տեքստով ասում եմ՝ զգույշ եղիր, ու ընդհանրապես, ամբողջ կառավարություն, զգույշ եղեք, որովհետև Հայաստանի ցանկացած հակահեղափոխության թիրախն եք դուք, դուք շատերի կոկորդին եք կանգնած, դրա համար դուք պետք է իրոք զգույշ լինեք»։

Ա. Զուրաբյանն ասաց, որ կառավարության երիտասարդ անդամների պարտականությունն է լյուստրացիան իրականացնելը. «Դուք պետք է մաքրեք կեղտից Հայաստանը»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930