
Ազգերի լիգայում պետք է հասնենք առավելագույնին. Վարդան Մինասյան

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը Ազգերի լիգայում խաղալու է բացառապես հաղթանակի համար:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց ազգային թիմի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը: «Ազգերի լիգայում պետք է առավելագույնին հասնենք: Մենք ունենալու ենք 8 հանդիպում և փորձելու ենք այդ բոլոր խաղերում հաղթել: Սա այն մրցաշարն է, որտեղ թեկուզ ոչ-ոքին կարող է իր ազդեցությունը թողնել»,-շեշտեց նա:
Հայաստանի ընտրանին այլևս ոչ մի հանդիպում չի անցկացնի մինչ Ազգերի լիգայի մեկնարկը: Չի լինի նաև հավաք: