«Այն պաշտոնյան, որը կփորձի փայ մտնել որևէ բիզնեսում, իմ անձնական թշնամին է». Նիկոլ Փաշինյան
Այսօր Ազգային ժողովում կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իրենք արմատախիլ են անելու կոռուպցիան։
Նա ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ ինքը վարչապետի պաշտոնում չի մտնելու որևէ կոռուպցիոն գործարքի մեջ, որևէ գույքի բիզնես բաժնետոմս ձեռք չի բերելու. «Նման մոտեցում եմ պահանջում նաև կառավարության յուրաքանչյուր անդամից։ Այն պաշտոնյան, որը կփորձի փայ մտնել որևէ բիզնեսում, իմ անձնական թշնամին է ու պետք է սպասի պետության և օրենքի ջախջախիչ պատասխանին։ Բոլոր կոռուպցիոներներին հայտնաբերելու ենք ու հանենք ամենահեռավոր ու ամենամութ ծակերից։ Տնտեսական մենաշնորահային համակարգը վերջին օրերն է ապրում ՀՀ-ում»։
Նա ասաց, որ այլևս յուրաքանչյուր ներդրում պաշտանված են լինելու ՀՀ-ում, ինքն անձամբ լինելու այդ ներդրումների անձնական երաշխավորը։ Նրա խոսքով՝ յուրաքանչյուր խոշոր ներդրողի կցվելու է ԱԱԾ աշխատակից, որը կարձագանքի բոլոր խնդիրներին և ահազանգերին։