Մելանյա Թրամփը վիրահատությունից հետո առաջին անգամ հայտնվել է հանրության առջև
ԱՄՆ-ի նախագահի կինը՝ Մելանյա Թրամփը, հունիսի 6-ին առաջին անգամ հայտնվել է հեռուստախցիկների առջեւ այն բանից հետո, երբ անցյալ ամսին երիկամների վիրահատության է ենթարկվել: Առաջին տիկինը նախագահի հետ մասնակցել է ԱՄՆ-ի Արտակարգ իրավիճակների կառավարման դաշնային գործակալության ճեպազրույցին, որը նվիված էր փոթորիկների սեզոնին նախապատրաստվելուն։
Միջոցառման սկսվելուց առաջ Դոնալդ Թրամփն ամերիկյան հեռուստատեսության եթերում շնորհակալություն է հայտնել կնոջը ԱՄՆ-ի առաջին տիկնոջ կարգավիճակում նրա կատարած աշխատանքի համար: «Նրա համար փոքր-ինչ բարդ շրջան էր, բայց այժմ նրա մոտ ամեն ինչ լավ է, եւ մենք նրանով շատ ենք հպարտանում»,- ասել է նախագահը:
Ամերիկայն CNN հեռուստաալիքը նշել է, որ դա հանրության առջեւ ԱՄՆ-ի առաջին տիկնոջ առաջին հայտնվելն էր վերջին 26 օրվա ընթացքում: Այդ ժամանակահատվածում Միացյալ Նահանգների զանգվածային լրատվամիջոցներում եւ սոցիալական ցանցերում բուռն քննարկվում էր պաշտոնական միջոցառումներում Մելանյա Թրամփի երկարատեւ բացակայության հարցը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:
Informative meeting with @FEMA today. With the hurricane season is upon us, you can download the FEMA app https://t.co/GOa1yv41KH to start receiving alerts & safety reminders. pic.twitter.com/mdUMVo1JZq
— Melania Trump (@FLOTUS) June 6, 2018