Բաժիններ՝

Գվատեմալայում հրաբխի ժայթքման զոհերի թիվը հասել է 99-ի. Reuters

Գվատեմալայում Ֆուեգո հրաբխի ժայթքման հետեւանքով զոհվածների թիվը հասել է 99-ի: Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ հղում անելով հանրապետության իշխանության ներկայացուցիչներին:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ անհետ կորածների ընդհանուր թվաքանակը գերազանցում է 190-ը: Տարերքի հարվածի հետեւանքներն իրենց վրա զգացել են ավելի քան 1,7 մլն բնակիչներ:

Մարդկանց զոհվելու կապակցությամբ երկրում եռօրյա սուգ է հայտարարված: Ֆուեգոն, որի բարձրությունը 3,7 կիլոմետր է, երկրի տարածքի ամենաակտիվ հրաբուխներից մեկն է: Այդ գտնվում է Գվատեմալայի մայրաքաղաքից 40 կմ հարավ-արեւմուտք ընկած շրջանում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը` EPA-EFE

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս