Բաժիններ՝

Արցախի ՄԻՊ-ն առանձնազրույց է ունեցել Ստեփանակերտում ծեծկռտուքի գործով ձերբակալվածների հետ

Հունիսի 6-ին Արցախի Հանրապետության Մարդու իրավուքների պաշտպան ՌուբենՄելիքյանն ԱՀ ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչության՝ ձերբակալվածների պահման վայրում այցելել է հունիսի 1-ի երեկոյան տեղի ունեցած փոխադարձ կռվի փաստով հարուցած քրեական գործի շրջանակում նախորեին դատարանի որոշմամբ կալանավորված անձանց՝ Մխիթար և Սերգեյ Մուսայելյաններին, Գուրգեն Հայրապետյանին և Վարդան Ղարամյանին։

Պաշտպանը մեկուսի առանձնազրույց է ունեցել վերջիններիս հետ՝ քննարկելով նրանց իրավունքների ապահովման, ինչպես նաև պահման պայմաններին վերաբերող հարցեր։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս