Ալբերտ Էյնշտեյնի աշխատությունների երկու սևագրերը Բոստոնում աճուրդի են հանել 193,5 հազար դոլարով
Ալբերտ Էյնշտեյնի (1879-1955 թթ.) հրապարակված աշխատությունների երկու սեւագրությունները, այդ թվում՝ հարաբերականության ընդհանուր տեսության սեւագիրը, Բոստոնի RR Auctions աճուրդում վաճառքի են հանվել 193,5 հազար դոլարով:
Դրանցից մեկը՝ երկԷջանոց ձեռագիրը, որը հաստատում է 1921 թվականին ֆիզիկայի բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկրի տեսությունը, նախնական կարգով գնահատվել է 173 հազար դոլար: Դա Էյնշտեյնի «ամենատպավորիչ ձեռագիր նյութն է, որը մենք երբեւիցե առաջարկել ենք», RR Auctions-ի գործադիր փոխնախագահ Ռոբերտ Լիվինգսթոնի խոսքը մեջբերում էDaily Express բրիտանական թերթը:
Լեգենդար ֆիզիկոս-տեսաբանի հետ կապված մասունքները մեծ պահանջարկ են վայելում հավաքորդների մոտ: Ավելի վաղ Նյու Յորքում Bonhams անգլիական առեւտրի տան աճուրդում 420 հազար դոլարով վաճառվել է նրա ջութակը, ինչը եռակի գերազանցել է նախնական առաջարկը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: