«Հայաստանը շարունակում է մնալ ՆԱՏՕ-ի համար հուսալի գործընկեր»

ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանի ընթացքում բարձր է գնահատվել այն հանգամանքը, որ, լինելով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ, Հայաստանը շարունակում է խորացնել հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ: Այս մասին  լրագրողների հետ զրույցում ասել է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը:

«Առանձնակի կարևորվեց Հայաստանի մասնակցությունը ՆԱՏՕ-ի կողմից իրականացվող խաղաղապահ առաքելություններին Աֆղանստանում և Կոսովոյում։ Այդ մասին հատուկ ընդգծեց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգը՝ նշելով, որ Հայաստանը շարունակում է մնալ ՆԱՏՕ-ի համար հուսալի գործընկեր»,- նշեց Նահապետյանը:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նշել է, որ իրենք պատրաստակամ են խորացնել համագործակցությունը Հայաստանի հետ: ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանն անցկացվել է մայիսի 25-28-ը, Վարշավայում։

Տեսանյութեր

Լրահոս