Բաժիններ՝

«Ինձ մոտ մարզվելու համար Նեյմարը ստիպված կլինի տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»». Գվարդիոլա

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան մեկնաբանել է ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի խոսքերը: Հիշեցնենք, որ բրազիլացին խոստովանել է, որ կցանկանար աշխատել 47-ամյա կատալոնացի մասնագետի ղեկավարությամբ:

«Ինձ մոտ մարզվելու համար Նեյմարը ստիպված կլինի տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի», որովհետև ես չեմ պատրաստվում դառնալ ՊՍԺ-ի մարզիչը: Բայց նա չի գա Մանչեսթեր:

Նեյմարի՝ «Ռեալ» տեղափոխության մասին շշուկնե՞րը: Ոչինչ ասել չեմ կարող: ՊՍԺ-ից հեռանալն այդքան էլ հեշտ չէ, դե, այդպիսին է այդ ակումբը: Բայց մենք գիտենք, որ ֆուտբոլում ամեն ինչ հնարավոր է»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում Sport.es-ը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս