Բաժիններ՝

«Վատ չէր լինի մնալ «Ռեալում», բայց ես չեմ կարող դա երաշխավորել». Ռոնալդու

«Ռեալի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ժամանել է ազգային հավաքականի մարզաբազա, որտեղ թիմակիցների հետ պատրաստվում է ԱԱ-ին:

Թիմի բաց մարզման ժամանակ լրագրողները փորձում էին հարցեր տալ ֆուտբոլիստին ապագայի վերաբերյալ, սակայն Կրիշտիանուն հաճույքով է պատասխանել դրանց:
«Դեռ ես ոչինչ ասել չեմ կարող, ամեն ինչ հայտնի կդառնա մոտ օրերս: Վատ չէր լինի մնալ «Ռեալում», սակայն չեմ կարող երաշխավորել դա: Փողը և փառքը. դա դեռ ամեն ինչ չէ կյանքում»,- ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Marca-ն:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի եզրափակչից հետո նա ակնարկել էր, որ կարող է հեռանալ «Ռեալից»:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս