Բաժիններ՝

«Ռեալին» և «Բարսելոնային» հետաքրքրում է «Սանթոսի» 17-ամյա ֆուտբոլիստը

«Սանթոսի» կիսապաշտպան Ռոդրիգո Գոեսը հետաքրքրում է եվրոպական թոփ-ակումբներին:

17-ամյա ֆուտբոլիստը Բրազիլիայի առաջնությունում «Վիտորիոյի» դեմ անցկացրած վերջին խաղում (5:2) ձևակերպել է հեթ-տրիկ 9 րոպեում և կատարել է գոլային փոխանցում:

Նրա տրանսֆերով հետաքրքրված են «Ռեալը» և «Բարսելոնան»: Կատալոնական ակումբը վաղուց է հետևում Ռոդրիգոյին, իսկ «Ռեալն» արդեն տեղեկացրել է նրա ներկայացուցիչներին հետաքրքրության մասին: «Սանթոսը» 17-ամյա ֆուտբոլիստին գնահատում է մոտ 50 մլն եվրո:

Գոեսի դեբյուտը «Սանթոսում» տեղի է ունեցել 2017թ. նոյեմբերին:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս