Բաժիններ՝

Ճապոնիայում թռչող հովանոց են ստեղծել. NHK

Ճապոնիայում մշակել են ամուր ծածկով ոչ մեծ անօդաչու սարք, որի օգնությամբ կարելի է պատսպարվել անձրեւից: Ինչպես հունիսի 6-ին հայտնել է NHK հեռուստաալիքը, այն ստեղծել է Օյամա քաղաքի Asahi Power Service ոչ մեծ վենչուրային ընկերությունը։

Ներկայում մասնագետները մշակել են «թռչող հովանոցի»՝ հաջողությամբ գործող երկու մոդել: Դրանք հանդերձված են տիրոջը ճանաչելու խցիկներով եւ նրան անձրեւից կարող են պաշտպանել նույնիսկ արագ քայլելու ընթացքում: Ընկերությունում տեղեկացրել են, որ մտադիր են շուկայում իրենց ապրանքն առաջարկել մոտավորապես երկու տարի հետո:

Asahi Power Service-ի նախագահ Կենզի Սուձուկին հեռուստաընկերությանը պատմել է, որ թռչող հովանոցի վերաբերյալ միտքն իր գլխում ծագել է հանկարծակի սկսված տեղատարափի ժամանակ, երբ իր երկու ձեռքերն զբաղված են եղել: Գյուտարարի խոսքով, այժմ գլխավոր խնդիրն ինքնարժեքի նվազեցումն է, ինչպես նաեւ դրոններին սովորեցնելը, որ օդում չբախվեն իրենց տերերի գլխներին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս