Բաժիններ՝

ԱՄՆ-ի ափերի մոտ 1500 դելֆին է լողում երկու կետերի շուրջը

Կալիֆոռնիայի ափերի մոտ անօդաչուով նկարահանվել են կադրեր, որոնցում դելֆինների մեծ վտառը լողում է սապատավոր էգ կետի ու նրա ձագի շուրջը: Այդ մասին հայտնել է Daily Mail-ը:

Ծովային կենսաբանները կարծում են, որ այդ հարեւանությունը դելֆիններին անհրաժեշտ է, որպսզի ավելի արագ լողան՝ հարմարվելով կետերի արագությանը:

«Դելֆինները, կարծես, իրոք բավականություն են ստանում գործընթացից եւ շատ չեն անհանգստացնում կետերին»,- ասել է փորձագետ Նենսի Բլեքը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս