«Չի բացառվում, որ հենց Արայիկ Հարությունյանն էլ փորձի գլխավորել այդ շարժումը». Հրանտ Մելիք-Շահնազարյան

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը անդրադառնալով արցախյան ներքաղաքական խմորումներին, ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Արցախի Պետնախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը տեղի քաղաքական դաշտի որոշ ներկայացուցիչների կողմից որպես ռազմական հեղաշրջում և «զինվորական խունտայի» հաստատում է ներկայացվում։ Գնահատականների խստության հարցում ոչ մի սահմանափակում չունեն։ Նպատակն էլ ակնհայտորեն մեկն է` օգտվել վերջին օրերին դրսևորված հասարակական դժգոհություններից և փորձել Արցախում քաղաքական իրավիճակ փոխել։ Ընդ որում, չի բացառվում, որ հենց Արայիկ Հարությունյանն էլ փորձի գլխավորել այդ շարժումը։ Տեսնենք։

Ամեն դեպքում, Արցախում հիմա կարևոր զարգացումներ են։ Որպես նոր Պետնախարարի թեկնածու շրջանառվում է ԱՀ ԱԱԾ ղեկավար Արշավիր Ղարամյանի անունը։ Թերևս հենց այդ փաստն է առիթ տվել արցախյան ընդդիմադիրներին խոսել «ռազմական խունտայի» մասին։ Բայց դա էժան սադրանք է։ Այն որ Ղարամյանը շատ փորձառու, նվիրված ու հայրենասեր գործիչ է, բոլորը գիտեն։ Այո, կռված է, գեներալ է, հիանալի հրամանատար է և այլն։ Բայց այդ երբվանի՞ց են բոլոր այդ իրողությունները պախարակելի դարձել մեր մեջ։

Ի դեպ, Արցախի բնակչության բացարձակ մեծամասնությունն է «ուժային»։ Այնպես որ, պետք չէ էժան սադրանքներ հյուսել։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930