Բաժիններ՝

Շոյգուն հորդորել է ԱՊՀ-ի երկրներին՝ մասնակցել Սիրիայի վերականգնմանը

ՌԴ պաշտպանության նախարար բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն հունիսի 6-ին կոչ է արել ԱՊՀ-ի երկրներին՝ մասնակցել Սիրիայում խաղաղ կյանքի վերականգնմանը։

«Այսօր ստեղծված են բոլոր պայմանները քաղաքական կարգավորման եւ Սիրիայի՝ որպես միասնական , անբաժանելի պետության վերածննդի համար»,- ասելէ նա՝ Կիզիլում բացելով ԱՊՀ-ի մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի նիստը:

Այդ կապակցությամբ Շոյգուն Համագործակցության երկրներին առաջարկել է մասնակցել Սիրիայի վերականգնմանը:

«Այսօր Սիրիայում հնարավոր է մեր լայն սպեկտրի պրակտիկ փոխգործակցությունը: Խոսքը վերաբերում է տարածքի ականազերծմանը, համաատեղ պարեկմանն ապաէսկալացման գոտիներում, մարդասիրական օգնություն ցուցաբերելուն, ենթակառուցվածքը վերկանգնելուն»,- նշել է նա: Նախարարի խոսքով՝ ներկայում Սիրիայում առաջին պլան են մղվում քաղաքական կարգավորման, հումանիտար օգնության ցուցաբերման եւ ենթակառուցվածքի վերականգնման հարցերը:

«Ակնկալում ենք ձեր աջակցությունը, որը կցուցադրի մեր միասնությունը միջազգային ահաբեկչության դեմ պայքարում եւ մեր ընդհանուր անվտանգության ապահովման գործում», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս