Բաժիններ՝

Georgian Airways-ը բողոքի ակցիա կանցկացնի Թբիլիսիի օդանավակայանը կառավարող թուրքական ընկերության դեմ

Վրաստանի Georgian Airways ավիաընկերությունը մտադիր է շաբաթվա վերջին բողոքի ակցիա կազմակերպել Թբիլիսիի օդանավակայանը կառավարող TAV Urban Georgia թուրքական ընկերության հետ առկա վեճի պատճառով: Այդ մասին ասված է փոխադրողի հաղորդագրության մեջ:

Ավիաընկերությունը պնդում է, որ TAV Urban Georgia ընկերությունը, որը Վրաստանի մայրաքաղաքի օդանավակայանի կառավարման իրավունքներ ունի մինչեւ 2027 թվականը, հնարավորություն չի ընձեռում իջեցնելու տոմսերի գները թանկ սպասարկման պատճառով: Ավիաընկերությունը բոլորին կոչ է անում միանալ բողոքի ակցիային:

«Ցավոք, մենք այլ ելք չունենք եւ հարկադրված ենք խնդրել աջակցելու մեզ, որպեսզի TAV Urban Georgia-ին հարկադրենք հեռանալու Վրաստանի շուկայից: Հակառակ դեպքում նրանք կշարունակեն կառավարել մեր օդանավակայանը առնվազն մինչեւ 2027 թվականը»,- հայտարարում է Georgian Airways-ը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս