Բաժիններ՝

«Մենք բոլորս այդ հանդիպումից դրական արդյունքներ ենք ակնկալելու». Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն «արիակամ եւ հասուն» ՝ որակել ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Չինաստանի Մեդիակորպորացիային տված հարցազրույցում, որը հրապարակվել է նրա կայքում, ՉԺՀ այցի նախօրյակին Պուտինը հայտարարել է, որ հունիսի 12-ին կայանալիք ԱՄՆ-ԿԺԴՀ գագաթնաժողովից դրական արդյունքի հույս ունի:

«Այնուամենայնիվ հույս ունեմ, որ, անշուշտ, շատ արիակամ եւ հասուն որոշումը, որն ընդունել է Միացյալ Նահանգների նախագահ Թրամփը՝ ուղղակի շփման մեջ մտնել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ, այ այդ հանդիպումը կկայանա, եւ մենք բոլորս այդ հանդիպումից դրական արդյունքներ ենք ակնկալելու»,- ասել է Ռուսաստանի ղեկավարը:

Ըստ որում ՌԴ նախագահն անսպասելի եւ աննախադեպ է համարել ԿԺԴՀ-ի ղեկավարության քայլերը, որոնք նպատակամղված են երկու պետությունների միջեւ լարվածության վերացմանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս