Բաժիններ՝

Քրդական կազմավորումները հեռացան Սիրիայի Մանբիջ քաղաքից

«Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերի» (ԺԻՈՒ) քրդական կազմավորումները հունիսի 5-ին ավարտել են Սիրիայի Մանբիջ քաղաքից (գտնվում է Հալեպից 70 կիլոմետր հեռավորության վրա) իրենց մարտիկների դուրսբերումը:

Այս մասին ասված է ԺԻՈՒ-ի հրամանատարության պաշտոնական հաղորդագրության մեջ, որը հաղորդել է Firat գործակալությունը: Al Mayadeen հեռուստակայանը ԺԻՈՒ-ի մարտիկների դուրսբերումը կապում է Մանբիջի նկատմամբ վերահսկողության վերաբերյալ ամերիկա-թուրքական համաձայնությունների հետ, որոնք ձեռք են բերվել օրերս:

«Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերի» ջոկատները կազմում են «Դեմոկրատական Սիրիայի ուժեր» արաբա-քրդական զինված կոալիցիայի հիմնամասը, որին աջակցում է Վաշինգտոնը:

Չնայած դրան, Անկարայում ԺԻՈՒ-ն դասում են ահաբեկչական խմբավորումների շարքին եւ նրանց ներկայությունը սիրիա-թուրքական սահմանի մերձակայքում համարում են սպառնալիք Թուրքիայի անվտանգությանը: Մարտ ամսին թուրքական զորքերը գրավեցին Աֆրին վարչական կենտրոնը (Հալեպից 65 կիլոմետր), որն ավելի վաղ վերահսկվում էր քուրդ մարտիկների կողմից, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930