Բաժիններ՝

Երկրաշարժ Ադրբեջանում. երկրաշարժը զգացվել է ՀՀ-ում

Հունիսի 5-ին, տեղական ժամանակով ժամը 22:40-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 18:40-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.550 և արևելյան երկայնության 46.860 աշխարհագրական կոորդինատներով (Ադրբեջան, Զաքաթալա քաղաքից 20 կմ հարավ-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 5.5 մագնիտուդով երկրաշարժ:

Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 7-8 բալ:

Երկրաշարժը զգացվել է ՀՀ-ում՝ Տավուշի մարզում 4-5 բալ, Լոռու մարզում ՝ 3-4 բալ, Շիրակի, Կոտայքի մարզերում և Երևանում՝ 2-3 բալ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930