Բաժիններ՝

Ֆրանսիացին պատմության մեջ առաջին անգամ լողալով անցնելու է ամբողջ Խաղաղ օվկիանոսը

Ֆրանսիացի լողորդ Բենուա Լեկոմտն սկսել է լողահերթը Խաղաղ օվկիանոսով, որի շրջանակներում պլանավորում է կտրել-անցնել Խաղաղօվկիանոսյան մեծ աղբաբիծը: Այս մասին, հաղորդել է AFP գործակալությունը:

Մարզիկը մեկնարկել է հունիսի 5-ին Ճապոնիայի Տեսի քաղաքից: Նրա նպատակն է վերջնակետին հասնել Սան Ֆրանցիսկոյում, որը գտնվում է ութ հազար կիլոմետր հեռավորության վրա: Լեկոմտը պլանավորում է օրական լողալ ութական ժամ եւ տարածությունն անցնել 180 օրում: Եթե նրան հաջողվի իրականացնել մտադրությունը, ապա նա կդառնա պատմության մեջ առաջին մարդը, ով լողալով անցել է Խաղաղ օվկիանոսը:

Լողահերթի ընթացքում Լեկոմտին կուղեկցի մարզանավով խումբը: Իր ակցիայով ֆրանսիացին ցանկանում է ուշադրություն հրավիրել օվկիանոսների աղբոտման հիմնախնդրի վրա: 50-ամյա Լեկոմտն ապրում է ԱՄՆ-ում: 1998 թվականին նա լողալով անցել է Ատլանտյան օվկիանոսը. վեց հազար կիլոմետր տարածությունը լողորդը հաղթահարել  է 73 օրում:

Խաղաղօվկիանսյան մեծ աղբաբիծն աղբի կուտակում է Խաղաղ օվկիանոսի Հյուսիսային մասում: Scientific Reports հանդեսում հրապարակված հետազոտման համաձայն՝ բծի մակերեսը կազմում է շուրջ 1,6 միլիոն քառակուսի կիլոմետր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս