Բաժիններ՝

Կինը հոգնել էր թաքցնել մարմինը և որոշեց լողազգեստներ կարել

Ամերիկյան Sports Illustrated հրատարակության պլյուս-սայզ մոդել Հանթեր Մաքգրեդին ներկայացրել է լողափի հագուստի սեփական շարքը: Այդ մասին հայտնել է The Sun-ը:

25-ամյա աղջիկը որոշել է, որ բրենդները խտրականության են ենթարկում գեր կանանց՝ նրանց առաջարկելով մարմինը ծածկող լողազգեստներ, եւ սկսել է նրանց համար ավելի բաց լողազգեստներ եւ բիկինիներ թողարկել Playful Promises մակնիշի հետ գործակցությամբ:

«Պլյուս-սայզ ապրանքների շուկայի արտադրողները համարում են, որ մեզ համար գլխավորը մարմինը ծածկելն է: Յուրաքանչյուր կին պետք է հնարավորություն ունենա իրեն գրավիչ եւ վստահ զգալ»,-ասել է նա եւ հավելել, որ առաջներում երբեք չի կարողացել իր մարմնակազմին համապատասխանող լողազգեստ գտնել:

Հանթեր Մաքգրեդիի շարքում տեղ Է գտել 33-ից մինչեւ 66 դոլար արժողությամբ միակտոր 10 եւ առանձնացված հինգ կոստյումներ: Չափսերի շարքն սկսվում է 46-ից եւ ավարտվում՝ 52-ով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930