
Ալեգրին հրաժարվել է գլխավորել «Ռեալը»

Ինչպես հաղորդում է Cadena SER-ը, «Յուվենթուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին հետաքրքրված չէ «Սերուցքայիններին» գլխավորելու՝ «Ռեալի» առաջարկով:
50-ամյա իտալացին մտադիր է շարունակել համագործակցությունը թուրինյան ակումբի հետ: Դա կապված է Ալեգրիի և «Յուվենթուսի» պայմանավորվածության հետ, որի համաձայն՝ նա պետք է մնա թիմում 2018-19թթ. մրցաշրջանում: Այսպիսով, Ալեգրին կարող է հեռանալ «Յուվենթուսից» 2019 թվականին:
Ըստ աղբյուրի տեղեկության՝ «Ռեալի» հիմնական նպատակը նորից դարձել է «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն: Պոչետինոն ինքն ուզում է շարունակել աշխատանքը «Տոտենհեմում», որը գրավել է 3-րդ տեղն ԱՊԼ-ի 2017-18 մրցաշրջանում:
Նշենք, որ «Յուվեն» Ալեգրիի տեղն ուզում է հրավիրել Զինեդին Զիդանին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը