Բաժիններ՝

Հրդեհ Լոռիում. մեկնել է երկու մարտական հաշվարկ

Հունիսի 4-ին՝ ժամը 23:30-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Գարգառ գյուղում այրվում է անասնագոմ։ Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ այրվում է Գարգառ գյուղի 3-րդ փողոցի թիվ 15 տան բակում գտնվող անասնագոմը (մոտ 40 քմ) և տանիքում կուտակված անասնակերը (մոտ 1 տոննա)։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:05-ին, մարվել՝ ժամը 01:36-ին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս