Բաժիններ՝

Լոպետեգիի հետ Իսպանիայի հավաքականը դեռ չի պարտվել

Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Խուլեն Լոպետեգին դեռևս ոչ մի պարտություն չի կրել հավաքականի հետ:

Լոպետեգին սկսել է գլխավորել Իսպանիայի հավաքականը Եվրո-2016-ից հետո՝ փոխարինելով Վիսենտե Դել Բոսկեին: Այդ պահից սկսած Լոպոտեգին անցկացրել է 19 հանդիպում: Լոպետեգիի թիմը 13 անգամ հաղթել է և 6 անգամ խաղացել է ոչ-ոքի:

Նշենք, որ Լոպետեգին քննադատության էր արժանացել Իսպանայի հավաքականի հայտացուցակի հրապարակումից հետո:

Հայտացուցակից բացակայում են մի շարք հայտնի ֆուտբոլիստներ, ովքեր առաջատարներ են իրենց ակումբներում: Իսպանիայի հավաքականի բացակայող ֆուտոլիստները կարող էին մրցակցային հավաքական լինել Աշխարհի առաջնությունում:

Հայտացուցակից բացակայում են Իկեր Կասիլիասը, Խավի Մարտինեսը, Մարկ Բարտրան, Բելլերինը, Մարկոս Ալոնսոն, Սեսկ Ֆաբրեգասը, Անդեր Հերերան, Խուան Մատան, Պեդրոն, Մորատան և Կալյեխոնը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս