Քիմ Քարդաշյանն անվճար բաժանելու է իր ապրանքը
Քիմ Քարդաշյանն իր KKW Beauty կոսմետիկական բրենդի պաշտոնական Instagram-օգտահաշվում բաժանորդներին հայտարարել է նոր մրցույթի մասին։ «Քարդաշյանների ընտանիք» ռեալիթի-շոուի մասնակիցը որոշել է անվճար բաժանել մի ամբողջ շարք մարմնագույն շրթներկ:
Ակցիայի պայմանների համաձայն, բոլոր նրանք, ովքեր ցանկանում են շահել ութ գույնի շրթներկ եւ շրթունքների համար նախատեսված երեք մատիտ, պետք է բաժանորդագրվեն բրենդի օգտահաշվին, լայքեն պոստը եւ մեկնաբանությունների մեջ նշեն շրթներկի իրենց սիրելի գույնը:
Ներկայում հրապարակումը հավաքել է 44,5 հազար լայք:
Հինգ պատահական հաղթողներին Քիմ Քարդաշյանը կհայտարարի հունիսի 4-ին: KKW Beauty-ը բրենդ է, որը Քիմ Քարդաշյան-Ուեսթը հիմնադրել է 2017 թվականի հունիսին: Շարքի առաջին արտադրանքները եղել են կոնտուրինգի համար միջոցները եւ հայլայթերները: Վաճառքների առաջին օրը մակնիշն վաստակել է 14 մլն դոլար: