Բաժիններ՝

Թուրքիայում կարտադրվեն առաջին տեղական ավտոմեքենաները

Թուրքիայում ստեղծվել է տեղական մեքենաների արտադրությամբ զբաղվող առաջին ընկերությունը՝ Türkiye’nin Otomobili Girişim Grubu Sanayi ve Ticaret: Այս մասին հայտնում է «Հուրիեթ» պարբերականը:

Ընկերությունը ստեղծվել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախաձեռնությամբ 2017 թվականի նոյեմբերին ստորագրված արձանագրության համաձայն:

Türkiye’nin Otomobili Girişim Grubu Sanayi ve Ticaret-ը ստեղծվել է թուրքական Anadolu Grubu, BMC, Kök Grubu, Turkcell и Zorlu Holding ընկերությունների մասնակցությամբ: Ընկերություններից յուրաքանչյուրը նորաստեղծ կազմակերպությունում ունենալու է 19-ական տոկոս մասնաբաժին, իսկ 5 տոկոսը բաժին է հասնելու Թուրքիայի առևտրային պալատների միությանը:

Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ 2019 թվականին Թուրքիան կարտադրի առաջին տեղական արտադրության ավտոմեքենաների պրոտոտիպը, իսկ 2021-ին այդ մեքենաները կմտնեն վաճառքի մեջ: Էրդողանը հայտնել էր նաև, որ մտադիր է գնել տեղական արտադրության առաջին ավտոմեքենան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս