
Մեղավորները պատասխանատվություն են կրելու օրենքով սահմանված կարգով. Բակո Սահակյանն ընդունել է բողոքի ակցիայի ներկայացուցիչներին

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 2-ին ընդունել է Ստեփանակերտում ընթացող բողոքի ակցիայի մի խումբ ներկայացուցիչների։
Այս մասին տեղեկացնում են ԱՀ նախագահի մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Քննարկվել են նախօրեին մայրաքաղաքում տեղի ունեցած միջադեպին վերաբերող մի շարք հարցեր։
Երկրի ղեկավարը ներկաներին հավաստիացրել է, որ իրականացվելու է մանրակրկիտ ու անաչառ հետաքննություն, և մեղավորները պատասխանատվություն են կրելու օրենքով սահմանված կարգով։