
«Ռոնալդուն ուզում է վերադառնալ Մանչեսթեր և խաղալ Մոուրինիոյի ղեկավարությամբ». Ֆաբիո Կապելո

Հայտնի իտալացի մարզիչ Ֆաբիո Կապելոն կիսվել է կարծիքով այն մասին, թե որտեղ կշարունակի կարիերան Կրիշտիանու Ռոնալդուն:
Ըստ Ֆաբիո Կապելոյի կարծիքի՝ պորտուգալացին մտադիր է տեղափոխվել իր հին ակումբ:
«Կարծում եմ՝ Ռոնալդուն ուզում է վերադառնալ Մանչեսթեր, որպեսզի Մոուրինիոյի ղեկավարությամբ խաղա «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում:
«Ռեալը» ստիպված է լինելու խփված գոլերի հարցում կոմպենսացնել Ռոնալդուի կորուստը: Միակ ֆուտբոլիստը, ով տվյալ պահին հասանելի է և կարող է դա անել՝ Ռոբերտ Լևանդովսկին է:
Բենզեման կարող է մնալ թիմում: Պերեսը դեռևս այդ ֆուտբոլիստի մեծ երկրպագուն է»,- ասել է Կապելոն Sky Sports-ին տված հարցազրույցում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը