Պերեսը պատրաստ է բանակցություններ սկսել Պոչետինոյի հետ
«Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսն ուզում է, որպեսզի Զինեդին Զիդանի փոխարինողը դառնա «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն:
Ինչպես հաղորդում է The Guardian-ը, «Ռեալի» ներկայացուցիչներն արդեն կապվել են «Տոտենհեմի» մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյի հետ՝ պարզելու նրա վերաբերմունքը Լա Լիգա տեղափոխվելու կապակցությամբ:
Իրավիճակի գլխավոր դժվարությունը նրանում է, որ Պոչետինոն մի քանի օր առաջ ստորագրել է նոր՝ հնգամյա պայմանագիր «Տոտենհեմի» հետ, որը տարեկան 8 մլն ֆունտ աշխատավարձով դարձրեց նրան ԱՊԼ-ի չորրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչը:
«Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնի թեկնածուներ են նաև Արսեն Վենգերը, Յոախիմ Լյովը, Անտոնիո Կոնտեն և այլ հայտնի մասնագետներ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը