Երևանում քաղաքացու ձեռքն արգելափակվել է վերելակի դռան և պատի միջակայքում
Հունիսի 1-ին՝ ժամը 12:04-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ քաղաքացու ձեռքն արգելափակվել է Երևան քաղաքի Վարշավյան փողոցի թիվ 2/1 շենքի վերելակի դռան և պատի միջակայքում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Ռ. Գ.-ի (ծնված 1986 թ.) ձեռքը. վերջինս հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ նրա առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար: