NASA-ն վիրտուալ շրջագայություններ է մշակել էկզոմոլորակներով
ԱՄՆ-ի Օդագնացության եւ տիեզերական տարածության հետազոտման ազգային վարչությունը (NASA) The Exoplanet Travel Bureau («Դեպի էկզոմոլորակներ ճանապարհոդրությունների բյուրո») նախագծի շրջանակներում գործարկել է սիմուլյատոր, որի միջոցով վիրտուալ իրականության ռեժիմով կարելի է այցելել էկզոմոլորակներ:
Այս մասին հաղորդվում է գերատեսչության կայքում: Այցելուների համար առայժմ մատչելի են այնպիսի էկզոմոլորակների ինտերակտիվ տեսանելիացումները, ինչպիսիք են TRAPPIST-1d-ը Ջրհոսի համաստեղությունում, Kepler-186f-ը եւ Kepler-16b-ը Կարապի համաստեղությունում:
Տարբեր օբյեկտների վրա ուղղորդելիս օգտատերերը կարող են ուսումնասիրել տիեզերական մարմինների վերաբերյալ տեղեկատվությունը:
Տիեզերական համայնապատկերները հիմնված են գիտական հետազոտությունների իրական արդյունքների վրա, սակայն աստղադիտակներն առայժմ ունակ չեն կատարելու էկզոմոլորակների մանրամասն լուսանկարները, ուստի շատ պատկերներ իրենցից գեղարվեստական երեւակայություն են ներկայացնում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: