
«Բարսելոնայի» առաջատարները խնդրել են վերադարձնել Տիագոյին

Մյունխենի «Բավարիայի» ֆուտբոլիստ Տիագո Ալկանտարան կարող է այս ամառ վերադառնալ կատալոնական «Բարսելոնա»:
Ըստ իսպանական մամուլի՝ կատալոնական ակումբի առաջատարները դիմել են թիմի նախագահ Բարտումեուին՝ խնդրելով նրան վերադարձնել Ալկանտարային:
Ալկանտարան ևս դեմ չի լինի վերադառնալ, քանի որ նա չի մտնում գերմանական ակումբի նոր գլխավոր մարզիչ Նիկո Կովաչի պլանների մեջ:
Նշենք, որ Տիագոյի վերադարձի համար ակումբի ղեկավարներին դիմելու ցանկությունը հայտնել է Մեսսին, ով շատ մտերիմ է Ալկանտարայի հետ: Մեսսին անգամ իր որդուն է կոչել Տիագո:
Սիրարփի Աղաբաբյան