
Աբրամովիչը կվաճառի «Չելսին» 1.2 մլրդ եվրոյից ոչ պակաս գնով

Մի՞թե «կապույտների» ռուսական դարաշրջանը մոտենում է ավարտին: Ռոման Աբրամովիչի ապագան՝ որպես «Չելսիի» սեփականատեր, գտնվում է հարցականի տակ այն բանից հետո, երբ բրիտանական իշխանությունները չերկարաձգեցին ռուսաստանցի միլիարդատիրոջ վիզան:
Լոնդոնյան ակումբն արդեն հայտարարել է «Սթեմֆորդ Բրիջի» վերակառուցման նախագծի սառեցման մասին, որում պատրաստվում էին ներդնել 570 մլն եվրո: 15 տարվա մեջ Աբրամովիչը «Չելսիի» վրա ծախսել է 1.14 մլրդ եվրո, չհաշված 2003 թվականին 160 մլն եվրոյով ակումբը գնելը: Ինչպես հաղորդում է The Times-ը, եթե գործարարը որոշի վաճառել ակումբը, ապա կուզենա վերադարձնել իր ներդրումները և ստանալ ոչ պակաս 1.2 մլրդ եվրոյից:
Աբրամովիչի հետ «Չելսին» 5-ական անգամ հաղթել է առաջնությունը և Անգլիայի գավաթը, ինչպես նաև Չեմպիոնների լիգան և Եվրոպայի լիգան:
Պատրաստեց Անի Գաբուզյանը