Բաժիններ՝

«Ցանկանում եմ մարզել հավակնություններով մեծ ակումբ». Վենգեր

Ֆլորենտինո Պերես, ինչի՞ ես սպասում: «Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը մեկնաբանել է լուրերն այն մասին, որ ինքը կարող է գլխավորել Մադրիդի «Ռեալը»:

«Չգիտեմ՝ ինչ տեղի կունենա, բայց ես կանգնած եմ դատարկ էջի առջև և պետք է գրեմ հաջորդ գլուխը: Այդքան էլ չեմ կարողանում հաճույքներ ստանալ կյանքից և պառկել լողափին: Նախանձում եմ ընկերներիս, ովքեր ընդունակ են դրան:

Ինձ համար ամեն ինչ արագ դարձավ ձանձրալի, որովհետև գոյություն ունի կախվածություն, որը ես ստեղծել եմ: Ես ունեմ կախվածության գեն, և պետք է ապրել դրանով: Ինչպիսի՞ ակումբ եմ ցանկանում մարզել: Հավակնություններով մեծ ակումբ»,- հայտարարել է Վենգերը Goal-ին տված հարցազրույցում:

Զինեդին Զիդանը հեռացավ «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնից 2.5 տարի աշխատելուց հետո: Վենգերը, Մաուրիսիո Պոչետինոյի և Գուտիի հետ, հանդիսանում է «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնի հավակնորդներից մեկը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս