«Ապագայում Զիդանը հաստատ կգլխավորի Ֆրանսիայի հավաքականը». Դեշամ
Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդիե Դեշամը մեկնաբանել է Մադրիդի «Ռեալի» մարզչի պաշտոնից Զինեդին Զիդանի հեռանալը:
«Հպարտ կլինե՞մ արդյոք՝ հանձնելով նրան հավաքականի բանալին: Ես դրանք չունեմ: Ամեն ինչ կախված է ֆրանսիական ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահից: Չգիտեմ՝ ինչ է որոշել Զիդանը: Կարծում եմ՝ հիմա նա ուզում է հաճույք ստանալ ընտանիքի հետ հանգստից: Ապագայում նա հաստատ կդառնա Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչը: Չեմ կարող ասել, թե կոնկրետ երբ, բայց դա տրամաբանական է թվում:
Նա ինքն է որոշել հեռանալ «Ռեալից», և դա պետք է հարգել: Վերջին 3 տարիներին նա հասավ ֆանտաստիկ արդյունքների: Չգիտեմ բոլոր մանրամասները, բայց ես հասկանում եմ նրա որոշումը: Նա հնարավորություն ունեցավ հեռանալու, երբ գտնվում էր բարձունքին: Մենք լավ գիտենք իրար և հարգում ենք մեկս մյուսին»,- Դեշամի խոսքերն է մեջբերում Goal-ը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը