
«ԿԳՆ-ն այս հարցում անկախ արբիտրի դեր է ստանձնել». Արայիկ Հարությունյանը՝ ԵՊՀ ռեկտորի հրաժարականի մասին

«Կկայացվեն որոշումներ, որոնք կբխեն օրենքից և իրավունքից»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով ԵՊՀ-ում ստեղծված իրավիճակին։
Ըստ նրա՝ «ԵՊՀ ռեստարտ» նախաձեռնության պահանաջները դեռ ԿԳՆ չեն հասել. «Երբ կդիմեն, կքննարկենք»։
ԵՊՀ ռեկտորի հրաժարականի պահանջի վերաբերյալ նախարարը նշեց, որ ԿԳՆ-ն այս հարցում անկախ արբիտրի դեր է ստանձնել և գործելու է բացառապես օրենքի և իր լիազորությունների սահմաններում։
Մանրամասները՝ տեսանյութում