
Բլենդերով պատրաստված հաց. խանութից այլևս չեք գնի

Ինչպես թխել տնական հաց:
Բաղադրիչներ
1. Ալյուր – 1 կգ
2. Մարգարին – 1 ճ/գ
3. Աղ – 1/2 ճ/գ
4. Կաթ – 150 գ
5. Շաքարավազ – 150 գ
6. Խաշած կարտոֆիլ – 2 հատ
7. Չոր դրոժ – 15 գ
8. Կարագ – 2 ճ/գ
9. Ձու – 2 հատ
Պատրաստման եղանակը
1. Բոլոր բաղադրիչները՝ բացի ալյուրից, լցնել բլենդերի մեջ և լավ հարել՝ դարձնելով այն միասեռ զանգված:
2. Պատրաստի խառնուրդը լցնել հարմար թասի մեջ և լավ խառնել ալյուրի հետ: Թողնել կես ժամ բարձրանալու համար:
3. Երբ խմորը բարձրանա, տալ նրան անհրաժեշտ ձև: Բաժանել խմորը 20 հավասար մասերի և դրանցից տափակ բլիթներ ձևավորել: Շարել պերգամենտով պատված տապակի մեջ:
4. Բլիթներին ձու քսել: Տաքացնել ջեռոցը 180 աստիճան և խփել հացերը կես ժամ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը