Բաժիններ՝

Ումա Թուրմանը հիմնական դերերից մեկը կխաղա Netflix-ի միստիկ սերիալում

Ամերիկացի դերասանուհի Ումա Թուրմանը հիմնական դերերից մեկը կխաղա «Գաղտնի սենյակներ» ապագա միստիկ դրամայում: Հեռուստաֆիլմի արտադրությանը պատրաստվում է ձեռնամուխ լինել հոսքային տեսանյութերի Netflix ամերիկյան ընկերությունը: Այդ մասի հայտնել է Deadline պորտալը:

Կինոնկարը բաղկացած կլինի 10 սերիայից եւ կներկայացնի մի աղջկա պատմություն, որն ինֆարկտից հետո ողջ է մնացել սրտի փոխպատվաստման շնորհիվ:

Ըստ սցենարի, գլխավոր հերոսուհին սկսում է հետաքրքրվել իր դոնորի կյանքի մանրամասներով, բայց այդ մարդու մասին տեղեկատվություն հայթայթելու գործընթացում նրա մեջ արթնանում են նոր արտասովոր ունակություններ: Թուրմանը կատարելու է Նենսիի՝ դոնորի մոր դերը: Նրա հերոսուհին ցանկանում է պարզել իր զավակի մահվան պատճառները, համարելով, որ իրականում նա ողջ է մնացել:

Սերիալի պրոդյուսերը դարձել է Սթիվեն Հեյգանը՝ «Օսկար» մրցանակի դափնեկիրը «Թրաֆիք» կինոժապավենի սցենարի համար: Սցենարի վրա աշխատում են Լեա Ռեյչելը եւ Աքելա Քուփերը: Սերիալի թողարկման ժամանակը դեռեւս հայտնի չէ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս