Բրիտանուհին սեքս-տիկնիկի է վերածվել փեսացուից բաժանվելուց հետո
Մեծ Բրիտանիայի Սոլֆորդ քաղաքի բնակչուհին պլաստիկ վիրահատությունների օգնությամբ իրեն վերածել է սեքս-տիկնիկի: Այդ մասին հայտնել է LADBible լրատվական պորտալը:
Սինդի Մուրն մեծացրել է իր կուրծքը՝ առաջին չափսից հասցնելով յոթերորդի, երկարացրել է մազերը եւ ամսական երեք անգամ հաստացնում է շուրթերը, որպեսզի փչովի տիկնիկի տեսք ունենա, որը կարող է քայլել ու խոսել: Բոլոր վիրահատությունները 31-ամյա բրիտանուհու վրա, որը երկու երեխա է դաստիարակում, նստել են 10 հազար ֆունտ ստեռլինգ, եւ նա պնդում է, որ դա միայն սկիզբն է:
«Ես ցանկանում եմ էլ ավելի մեծացնել կուրծքս, գուցեեւ որովայնի ձգում անեմ: Փորձում եմ նիհարել, որպեսզի ավելի շատ նմանվեմ տիկնիկի: Ինձ թվում է՝ այսպիսի արտաքինն ինձ ավելի գեղեցիկ է դարձնում»,-խոստովանել էնա: Մուրը նշել է, որ իրեն դուր էր գալիս, թե պլաստիկ վիրահատությունից հետո ինչպիսի տեսք էին ունենում մարդիկ, բայց նա ինքը որոշել է արտաքինը փոխել, երբ իմացել է, որ իր փեսացուն եւ իր երկու զավակների հայրը դավաճանում է իրեն:
Աղջիկը բաժանվել է նրանից, նիհարել 30 կիլոգրամով եւ սկսել իր վերամարմնավորումը: Նա հավատացնում է, որ ամբողջ ընտանիքը, առաջին հերթին մայրը, աջակցել են իրեն: Մուրը գանգատվել է, որ, չնայած տղամարդկանց կողմից ցուցաբերվող մեծ ուշադրությանը, ինքը գրեթե ժամադրությունների չի գնում, քանի որ երկրպագուները չեն նկատում իր ներաշխարհը: «Երբեմն ինձ թվում է, որ նրանք չեն հասկանում, որ ես մարդ եմ, այլ ոչ թե սեքս-տիկնիկ»,- դժգոհել է բրիտանուհին: