
«Ռոման» Ալիսոնի համար «Լիվերպուլից» կպահանջի մոտ 90 մլն եվրո

«Ռոման» մտադիր է պահպանել դարպասապահ Ալիսոնին, չնայած «Լիվերպուլի» կողմից նրա նկատմամբ հետաքրքրությանը:
Ինչպես հաղորդում է The Guardian-ն, հռոմեական ակումբը բաց կթողնի 25-ամյա դարպասապահին Անգլիա մոտ 90 մլն եվրոյի դիմաց: «Լիվերպուլը» դեռ պաշտոնական առաջարկ չի արել «Ռոմային» բրազիլացու տրանսֆերի վերաբերյալ, բայց արդեն կոնտակտի մեջ մտել է գործարքի հնարավորության կապակցությամբ:
Ալիսոնի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2021 թվականը: Ակումբը պատրաստ է առաջարկել նրան նոր պայմանագիր՝ բարձրացնելով աշխատավարձը մինչև տարեկան 1.5 մլն եվրո:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ալիսոնի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում Մադրիդի «Ռեալը»:
Պատրաստեց Անի Գաբուզյանը