Բաժիններ՝

«Մենք ակնկալում ենք ինչպես Տարոն Աճեմօղլուի, այնպես էլ այլ հայ գործիչների օգնությունը». Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տնտեսության երեք ճյուղերի՝ տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության և գյուղատնտեսության ոլորտների զարգացումը համարում է առաջնահերություն: Այս մասին նա խոսել է Deutsche Welle-ի ռուսական ծառայությանը տված հարցազրույցում:

«Հայազգի աշխարհառչակ տնտեսագետ Տարոն Աճեմօղլուին հրավիրել եմ Հայաստան՝ քննարկելու տնտեսական զարգացման վերաբերյալ տարբեր հարցեր: Նա հայտնի գործիչ է և պատրաստ է օգնել երկրին: Մենք ակնկալում ենք ինչպես նրա, այնպես էլ այլ հայ գործիչների օգնությունը: Մեր ազգն ունի ինտելեկտուալ, տնտեսական, ֆինանսական մեծ ներուժ, և մենք բոլոր ջանքերը կգործադրենք, որ այդ ներուժը ծառայի Հայաստանի զարգացմանը: Ինչ վերաբերում է տնտեսության առաջնահերթություններին, ապա առաջինը կառանձնացնեի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացումը: Այս ճյուղը երկրում բավական դինամիկ զարգանում է, և մենք հույս ունենք, որ այդ զարգացումն ավելի կարագացնենք»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Որպես տնտեսության առաջնահերթ ուղղություններ՝ նա առանձնացրել է նաև զբոսաշրջության ու գյուղատնտեսության ոլորտները: ՀՀ վարչապետը խոսել է նաև տարբեր ոլորտներում նոր տեխնոլոգիաների կիրառման անհրաժեշտությունից, հայտնել, որ նախատեսվում է զարգացնել նաև ռազմաարդյունաբերական ճյուղը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս